Հայտնի են սուսերամարտի ՀՀ առաջնության հաղթողները

15 Հունիսի 2023, 01:00

Սպորտ

Երևանում անցկացվել է ՀՀ սուսերամարտի առաջնությունը: Մարտուղյակներում սուսերները խաչաձևել են 80 մարզիկ – մարզուհիներ:

Խոցասուսերակիրների հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն ՆավասարդյանըՀԱՕԿ-ի հետ զրույցում ասել է, որ մասնակիցների պատրաստականությունը գոհացրել է: Ասածը վերաբերում է նաև ճկասուսեր և թրասուսեր զենքաձևերի ներկայացուցիչներին:

Ընթացիկ մրցաշարջանում հինգ մարզիկներ լրացրել են սպորտի վարպետի նորման:

ՀՀ չեմպիոնի պատվին արժանացել են խոցասուսերակիրներ Գրիգոր Մնացականյանը, Էմմա Պողոսովան, ճկասուսերակիրներ Բորիս Դադայանը, Ասյա Մնոյանը և թրասուսերակիր Արմեն Ղալաչյանը: