Հայտնի գործարար Թեդի Կարագոզյանի որդին ելույթ է ունեցել ՀԲԸՄ մասնագետների առջև

22 Հուլիսի 2023, 21:40

Կրթություն

Արգենտինայի երիտասարդ արդյունաբերողների միության (UIA) նախկին նախագահ և TN&Platex-ի գործադիր տնօրեն, հայազգի Թոմաշ Կարագոզյանը հուլիսի 20-ին ելույթ է ունեցել Հայկական Բարեգործության Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) երիտասարդ մասնագետների առջև։ 

Համայնքի ղեկավարների ներկայությամբ հայտնի գործարար Թեդի Կարագոզյանի որդին խոսել է Արգենտինայում ձեռներեցության, առաջնորդության, արդյունաբերության և զարգացման մասին:

«Ես հավատում եմ ավելի հորիզոնական, ավելի կարեկից, ինքնաքննադատ ղեկավարմանը, որտեղ մենք բոլորս մարդիկ ենք, ովքեր կարող են սխալվել»,-ասել է նա։ 

Ավելի ուշ Կարագոզյանը պատմել է, որ տեղ է գտել «Դեպորտիվո Արմենիո» ակումբում՝ ընդգծելով, որ ինքը ֆուտբոլի մեծ երկրպագու է։

Հայության մասին խոսելով՝ նա շեշտել է, որ ունենք չմարված պարտք՝ ամենուր ունենալու առաջնորդներ, որոնք կներկայացնեն մեր շահերը։