Հայտնի հայ խոհարարները կմիավորվեն՝ բացառիկ ճաշացանկ ստեղծելու համար

25 Մարտի 2025, 10:15

Մշակույթ

«Միշլեն»-ի կարմիր ուղեցույցում ընդգրկված Տորոնտոյի (Կանադա) «Taline» ռեստորանի շեֆ-խոհարար Սեբու Յակուբյանը և Լոս Անջելեսի (ԱՄՆ) «Momed» ռեստորանի շեֆ-խոհարար Վարդան Աբգարյանը մարտի 27-ին և 28-ին կանցկացնեն գաստրոնոմիկ երեկոներ։

Հայտնի մասնագետները «Momed» ռեստորանում հյուրերին կառաջարկեն հինգ հեղինակային ուտեստ՝ պատրաստված հայկական խոհարարական ժառանգության հիման վրա։

Կազմակերպիչները խոստանում են, որ դա կլինի ճաշակի, մշակույթի և խոհարարական արվեստի տոն: