Հայտնի ռեփերներն ընտրում են հայ ոսկերիչի զարդերը
14 Հուլիսի 2025, 11:22
Ամերիկահայ ոսկերիչ Ալեքս Մոսի զարդերը դարձել են համաշխարհային աստղերի հետաքրքրության առարկան։ «Variety» ամսագրում նկարահանվելու համար հայտնի արտիստ Bad Bunny-ն ընտրել է «Alex Moss New York» ապրանքանիշի օձի տեսքով ոսկյա մատանին:
Ավելի վաղ ոսկերիչը Դրեյքի հետ համագործակցության արդյունքում ստեղծել էր բացառիկ աքսեսուար՝ օղազարդ, որը ձևավորված է որպես Nokia 3310 խորհրդանշական հեռախոս։ Այն զարդարված է ադամանդներով՝ ի պատիվ երաժշտի նոր ալբոմի թողարկման:
