Հայտնի ռուս գեղասահորդներ Ալեքսանդրա Տրուսովան և Մարկ Կոնդրատյուկը հավաք կանցկացնեն Երևանում

15 Հունիսի 2023, 11:50

Մշակույթ

Մարզիչ Սվետլանա Սոկոլովսկայայի խմբի գեղասահորդները հունիսի 14-29-ը հավաք կանցկացնեն Երևանում:

«Մեկնում ենք մեր ամբողջ խմբով՝ Ալեքսանդրա Տրուսովա, Մարկ Կոնդրատյուկ, Ալեքսանդր Սամարին, Սոֆյա Սամոդելկինա, Գրիգորի Ֆյոդորով, Նիկոլայ Կոլեսնիկով, Լիզա Կուլիկովա և Միխայիլ Տիխոնով՝ Երևանում հավաք անցկացնելո։ Այն կտևի մինչև հունիսի 29-ը: Այնտեղ կմարզվի նաև Եվգենի Ռուկավիցինի խումբը», — ՏԱՍՍ-ին հայտնել է Սոկոլովսկայան։

Սոկոլովսկայայի խմբում ընդգրկված են թիմի օլիմպիական չեմպիոն Մարկ Կոնդրատյուկը, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ալեքսանդրա Տրուսովան, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ալեքսանդր Սամարինը և Ռուսաստանի ցատկերի չեմպիոն Գրիգորի Ֆյոդորովը:

Սոկոլովսկայայի և Ռուկավիցինի խմբերը հաճախ են անցկացնում համատեղ հավաքներ: Ռուկավիցինի խմբի գեղասահորդների թվում են Դմիտրի Ալիեւը, Մակար Իգնատովը եւ Արթուր Դանիելյանը: