Հայտնի շեֆ-խոհարար Թոմ Սարաֆյանի նոր ռեստորանը՝ Մելբուռնում
16 Օգոստոսի 2025, 20:14
Ավստրալահայ հայտնի շեֆ-խոհարար Թոմ Սարաֆյանն օգոստոսի 20-ին Մելբուռնում կբացի իր նոր ռեստորանը:
«Հաստատությունը ստացել է «Zareh» անունը՝ ի պատիվ իմ պապիկի՝ Զարեհի։ Նախագծի հիմքում ընտանիքի, ավանդույթների և հյուրընկալության նկատմամբ խորը սերն է։ Սա իմ երազանքների ռեստորանն է քաղաքի հենց կենտրոնում՝ ոգեշնչված իմ ժառանգությունից՝ հայկական և արաբական խոհանոցից»,- նշել է նա։
Թոմ Սարաֆյանի պապը և հայրը պրոֆեսիոնալ խոհարարներ էին։ Նա սովորել և աշխատել է Անգլիայում, Եգիպտոսում, Հայաստանում, Լիբանանում, Իրանում, ապա հաստատվել Մելբուռնում, որտեղ բացել է մի քանի հաստատություն և թողարկել իր «Sarafian» ապրանքատեսակների շարքը։