Հայը եղել է, կա ու կլինի․ Նաթան սրբազանը փոխանցել է Կաթողիկոսի Հայրապետական օրհնությունը

06 Դեկտեմբերի 2025, 17:20

Քաղաքականություն

ՀՅԴ 135-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը փոխանցել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Հայրապետական օրհնությունը, որում ասվում է․

«Մենք գոհունակությամբ հիշում ենք և ուզում ենք հիշատակել այս 135 տարիների ճանապարհի մեջ Հայ Յեղափոխական Դաշնակցության կարևոր դերը։ Սա մի առաքելություն, որը սկսվել է 19-րդ դարի վերջին, անցել է ողջ դժվարին 20-րդ դարը և այսօր էլ իր առաքինության կարիքը ունենք։ Հայը եղել է, կա ու կլինի, թող աշխարհն իմանա»։