Հազարավոր թուրքեր ոչնչացնում են իրենց երկրի ժառանգությունը՝ հայկական ոսկի որոնելով. The Economist

12 Սեպտեմբերի 2024, 20:00

Մշակույթ

«The Economist 1843» պարբերականը հոդված է հրապարակել այն մասին, թե ինչպես են թուրքերն ակտիվորեն փնտրում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ և դրանից հետո հայերի թողած թանկարժեք զարդերը։

«Գանձերի որսն» արդեն իսկ հանգեցրել է հայկական եկեղեցիների ու գերեզմանատների լայնածավալ ավերածությունների և անդառնալի վնաս է հասցնում պատմական վայրերին, սակայն Թուրքիայի իշխանությունները չեն խոչընդոտում այդ գործընթացներին:

«Ժամանակին Վանա լճի շուրջ 600-ից ավելի եկեղեցի է եղել։ Այժմ դրանք 100-ից պակաս են։ Այն Որոնք մնացել են, նման են կմախքների, դրանք թալանված են», — գրում է հոդվածագիրը։

Հիմա եթերում