ՀԲԸՄ Սոֆիայի կամերային նվագախմբի համերգը` Հասմիկ Հարությունյանի մասնակցությամբ

15 Հուլիսի 2024, 10:15

Մշակույթ

ՀԲԸՄ Սոֆիայի կամերային նվագախմբի գարնանային համերգային շրջափուլը հունիսի 18-ին ավարտվել է: Այս մասին գրում է «Orer.eu»-ն:

Դիրիժոր Մանուկյանը ծրագրի համար ընտրել էր չափազանց սիրված ստեղծագործություններ։ Մենակատար Հասմիկ Հարությունյանը հանդիսատեցին է ներկայացրել Oblache le bialo-ի կատարումները՝ բուլղարերեն, և հայկական խորհրդանշական «Ով Սիրուն» երգը։

Հնչել են նաև նվագախմբային ստեղծագործություններ, այդ թվում՝ Բաբաջանյանի երկու ստեղծագործությունները` «Սերենադը» և «Նոկտյուրնը»:

Նվագախմբի հաջորդ ելույթը կլինի աշնանը։