ՀԾԿՀ-ն հավանություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության 2026-2030թթ. ներդրումային ծրագրին

20 Դեկտեմբերի 2025, 16:38

Տնտեսություն և Բիզնես

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 17-ի նիստում հավանություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության 2026-2030 թվականների ներդրումային ծրագրին:

ՀԾԿՀ հաղորդագրության համաձայն՝ ներդրումային ծրագրի ընդհանուր գումարը կկազմի 150,3 մլրդ դրամ։ Միջոցները, մասնավորապես, նախատեսվում է ուղղել մայր գազատարների վերանորոգմանը, Երեւանի շուրջ օղակաձեւ գազատարի վերանորոգմանը, Սեւանում եւ Իջեւանում գազի ենթակառուցվածքների արդիականացմանը, հին հաշվիչները նորերով փոխարինելուն: Նախատեսված են նաև միջոցներ նոր բաժանորդների միացման համար։

Հաջորդ տարի կշարունակվեն Երևանի հզորությունների ուժեղացման աշխատանքները, նախատեսվում է նաև գազաֆիկացնել Նոր Խարբերդ թաղամասը:

Հիմա եթերում