ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու որոշումը քաղաքական է՝ ուղղված Սամվել Կարապետյանի դեմ․ Կարեն Քոչարյան
11 Նոյեմբերի 2025, 20:30
Հայաստանի գործող իշխանությունն այսօր ամեն ինչից ցնծություն է ապրում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ խոսելով Ադրբեջանի տարածքով ՀՀ բերված ցորենի մասին։
«Պարտությունից ցնծություն են ապրում, ասում՝ անկախացանք, և ինչքան նմանատիպ վիճակ կա, նրանք ցնծություն են ապրում։ Բայց ինչքան ես եմ հիշում, 1990-ականների սկզբից ի վեր Հայաստանը հացի խնդիր չի ունեցել։ Այնպես որ, թե ինչու են ցնծություն ապրում, չեմ հասկանում։ Սա մեր ժողովրդի մի մասի վրա ազդում է։ Դրանք այն մարդիկ են, որոնք ինչի ասես՝ կհավատան, թեկուզ ասես՝ մածունը սև է»,- նշել է Քոչարյանը։
Հարցին, թե արդյոք ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու որոշումը քաղաքական է, քաղտեխնոլոգը նշել է․ «Իսկ որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ այս գործընթացը քաղաքական է։ Ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածել։ Նույնիսկ, եթե հարցնեք թեմայից տեղեկություն չունեցող մարդկանց, իրենց բացատրությամբ կնշեն, որ այն քաղաքական է՝ ուղղված Սամվել Կարապետյանի դեմ»։