ՀԷՑ սեփականատերն ամսական 150 մլն տրամադրում է իր գրպանից աշխատավարձային ֆոնդին. Ղազինյան
15 Սեպտեմբերի 2025, 18:02
Ուզում եմ տեղեկացնել, որ ՀԷՑ-ի կողմից ներգրավված որևէ վարկի տոկոս ժողովուրդը չի վճարել, բոլոր ներգրավված վարկերի տոկոսները վճարել է սեփականատերը: Այս մասին ՀԷՑ ՓԲԸ սեփականատիրոջ փաստաբանական խմբի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ նշելով, որ սեփականատերն ամսական 150 մլն տրամադրում է իր գրպանից աշխատավարձային ֆոնդին:
Այդպիսով Ղազինյանն անդրադարձել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը, թե իրենց հաջողվել է միլիարդներ խնայել: «Նման բան չկա, ոչ մի գումար չի խնայվել, ուղղակի ՀԷՑ-ի այսօրվա կառավարիչն իր թիմով որոշել է, որ չպետք է վճարի կապալառուներին»,- նշել է նա:
Մանրամասները տեսանյութում: