Henley Passport Index-ի վարկանիշում հայկական անձնագիրը 7 հորիզոնականով բարելավել է դիրքը

25 Հուլիսի 2024, 13:37

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանի անձնագիրը Henley Passport Index-ի վարկանիշում այս տարի զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը: Նա իր դիրքը բարելավել է 7 հորիզոնականով։ Մեկ տարի առաջ ՀՀ-ն այդ վարկանիշում 79-րդ տեղում էր։

Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 62 երկիր։ Վարկանիշի առաջատարը Սինգապուրն է (195 երկիր), երկրորդ տեղում հինգ երկիր է՝ Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան և Ճապոնիան (192 երկիր): Երրորդ տեղում են Ավստրիան, Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Ֆինլանդիան, Շվեդիան, Հարավային Կորեան (191 երկիր):

Հարևան Վրաստանը զբաղեցնում է 44-րդ հորիզոնականը (122 Երկիր), Ռուսաստանը վարկանիշում 45-րդ հորիզոնականում է (116 Երկիր): Վարկանիշի վերջին տեղում Աֆղանստանն է (103-րդ հորիզոնական, 26 երկիր):

Հիմա եթերում