Հենրիկ Մալյան. Հայ նշանավոր կինոռեժիսորը

30 Սեպտեմբերի 2024, 23:05

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Սեպտեմբերի 30-ը հայ կինոյի և թատրոնի մեծ վարպետ, ռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի ծննդյան օրն է։

Մալյանը ծնվել է 1925 թվականին Վրաստանի Թելավի քաղաքում։ 1942-1945 թվականներին աշխատել է Թբիլիսիի գործարանում՝ որպես գծագրող, կոնստրուկտորի աշակերտ։

1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը՝ Լևոն Քալանթարի արվեստանոցը: 1953 թվականին ավարտել է Ա. Լունաչարսկու անվան պետական թատերական արվեստի ինստիտուտին (ГИТИС) կից ռեժիսուրական բարձագույն դասընթացները։

Մալյանը ութսունականներին հիմնադրել և եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի առաջին գեղարվեստական ղեկավարը։ Նրա անդրանիկ բեմադրությունը Վ․ Սարոյանի պատմվածքի հիման վրա «Իմ հայրենիքի խրատական հեքիաթները» ներկայացումն է եղել։

Մալյանը նկարահանել է այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են «Գիքորը», «Նվագախմբի տղաները», «Եռանկյունի», «Մենք ենք մեր սարերը» և այլն։

Մաշտոցի պողոտայում բացվել է Հենրիխ Մալյանի հուշատախտակը։

Մալյանը մահացել է 1988 թվականի մարտի 14-ին Երևանում և թաղվել Թոխմախի գերեզմանոցում։

Հիմա եթերում