Հենրիկ Սիրավյան․ հայ գեղանկարչության և մոնումենտալ արվեստի վարպետը

18 Դեկտեմբերի 2025, 22:00

Հայեր

Հենրիկ Սիրավյանն իր ուրույն տեղն ունի 20-րդ դարի հայ արվեստի պատմության մեջ: Ծնվել է 1928թ. դեկտեմբերի 18-ին Երևանում, վաղ տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել գեղանկարչության նկատմամբ և անցել մասնագիտական կայացման լուրջ դպրոց։

Սիրավյանը կրթություն է ստացել Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, այնուհետև՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտի գեղանկարչության բաժինը։ Դեռ 1950-ականների կեսերին Սիրավյանն ակտիվորեն մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսներին՝ ներկայացնելով Հայաստանը Պորտուգալիայում, Դանիայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Ավստրիայում և Իտալիայում։

Նրա աշխատանքը Մարտիրոս Սարյանի արվեստանոցում հատկապես նշանակալից էր, նրա էսքիզներով իրականացրել «Հայաստան» ապակե նկարը։ Սիրավյանը մեծ ճանաչում է ստացել Մոսկվայի Համամիութենական երիտասարդական ցուցահանդեսում, ինչպես նաև Երևանում անցկացված հանրահայտ «Հինգի ցուցահանդես»-ում (Արփենիկ Ղափանցյան, Լավինա Բաժբեուկ-Մելիքյան, Ալ․ Գրիգորյան, Մինաս Ավետիսյան և Հենրիկ Սիրավյան) ։

Սիրավյանը վարպետ էր, ում ստեղծագործությունը դուրս էր գալիս Հայաստանի սահմաններից։ 1970-80-ական թվականներին նա տարբեր երկրների համաշխարհային ցուցահանդեսներում ձևավորել է ազգային տաղավարներ՝ ստանալով մրցանակներ գեղարվեստական ձևավորման համար։ Նրա «Հայ երգ» որմնանկարը, որը նվիրված է արևմտահայերի հիշատակին, դարձել է ամենանշանավոր ստեղծագործություններից մեկը, որտեղ մեկտեղվել են պատմության ողբերգությունն ու ազգային ոգու ուժը:

1993 թվականին Երևանում տեղի է ունեցել նկարչի անհատական մեծ ցուցահանդեսը։ Սիրավյանը մահացել է 2001 թվականին։ Սիրավյանը Հայաստանի վաստակավոր նկարիչ է, թողել է հարուստ ժառանգություն։ Նրա գործերը ներկայացված են Երևանի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կիևի և այլ քաղաքների թանգարաններում:

Հիմա եթերում