Հենրիխ Մխիթարյանի ծննդյան 35-ամյակի առթիվ ֆրանսիացի նկարիչը նկարել է նրա դիմանկարը
16 Փետրվարի 2024, 18:51
Ֆրանսիացի հայտնի նկարիչ Ստեֆան Սիպրեսը նկարել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր» ՖԱ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դիմանկարը։ Դա նվեր է հայ ֆուտբոլիստին ծննդյան 35-ամյակի կապակցությամբ։
Նկարը ցուցադրվել է Մոնտե Կառլոյի «Taos» պատկերասրահում։ Նկարի վրա նշված են բոլոր այն ակումբները, որոնցում խաղացել է Մխիթարյանն, այդ թվում՝ Երևանի «Փյունիկը»։