Հենրիխ Մխիթարյանի գոլն օգնեց «Ինտեր»-ին հաղթել «Լեչե»-ին

21 Փետրվարի 2026, 23:06

Սպորտ

Իտալական Ա Սերիայի 2025/2026 մրցաշրջանի 26-րդ տուրում Միլանի «Ինտեր»-ը հյուրընկալվելիս ուժերը չափեց «Լեչե»-ի հետ։ «Էտտորե Ջարդինիերո — Վիա դել Մարե» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 2։0 հաշվով հաղթանակով։

​Խաղի հաշիվը 75-րդ րոպեին բացեց միլանյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Րոպեներ անց՝ 82-րդ րոպեին, պաշտպան Մանուել Ականջին կրկնապատկեց «ներաձուրիների» առավելությունը և ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը։

​Անցկացրած 26 հանդիպումներից հետո «Ինտեր»-ը վաստակած 64 միավորով վստահորեն գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Լեչե»-ն 24 միավորով զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։

​Հաջորդ տուրում առաջնության գործող առաջատար «Ինտեր»-ը կմրցի «Ջենոա»-ի հետ, իսկ «Լեչե»-ն կհանդիպի «Կոմո»-ին։ Երկու խաղերն էլ տեղի կունենան փետրվարի 28-ին։