Հենրիխ Մխիթարյանն ինչպիսի՞ վիշապ է. «Ինտեր»-ի հետաքրքիր նախաձեռնությունը

02 Փետրվարի 2024, 18:15

Սպորտ

2024 թվականն ըստ արևելյան օրացույցի Վիշապի տարի է, ինչի առիթով «Ինտեր» ֆուտբոլային ակումբը տեսանյութ է հրապարակել:

Ակումբը կարծում է, որ բոլոր խաղացողներն էլ վիշապի բնազդներ ունեն և փորձել է պարզել, թե ամեն մեկն ինչպիսի վիշապ է: Մխիթարյանը ևս մասնակցել է նախաձեռնությանը և թիմակիցներին պատմել իր որակներից:

«Ես վիշապ եմ, որն առանց շունչը կտրելու վազում է ամբողջ երկրում: Ես քողարկում եմ ինձ, որպեսզի ամեն անգամ զարմացնեմ բոլորին»,- ասել է Մխիթարյանը: