Հենրիխ Մխիթարյանն Instagram-ում անդրադարձել է Բաքվի բանտում հայ գերիների պահման պայմաններին
16 Հունիսի 2024, 19:00
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Instagram-ում միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական բանտում պահվող հայ գերիների պահման պայմանների վրա:
Նա հրապարակել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարությունը։
«Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում կտտանքների է ենթարկվել։ Ռուբեն Վարդանյանի փաստաբանների միջազգային խումբը հրատապ դիմում է հղել խոշտանգումների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին», — ասված է հրապարակման մեջ: