Հենրիխ Մխիթարյանն «Միլանի» դեմ առաջին խաղը կարող է սկսել «Ինտերի» պահեստայինների նստարանից
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իտալական «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի դիմակայության առաջին խաղը կարող է սկսել «Ինտերի» պահեստայինների նստարանից:
Իտալիայի փոխչեմպիոնի մեկնարկային կազմում կիսապաշտպանության կենտրոնում կխաղա թուրք ֆուտբոլիստ Հաքան Չալհանօղլուն, նրա կողքին կխաղա կամ խորվաթ Մարսելո Բրոզովիչը, կամ Մխիթարյանը: Այնուամենայնիվ, ավելի շատ հավանական է, որ 34-ամյա Մխիթարյանը կխաղա Չալհանօղլուի կողքին, հայտնում է Sky Sport Italia-ն։
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում մասնակցել է 45 հանդիպման, դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: