Հենրիխ Մխիթարյանը աջակցություն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին

27 Փետրվարի 2025, 20:15

Քաղաքականություն

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ և Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին:

Նա սոցցանցի իր էջում տեղադրել է ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող կեղծ դատավարության և խոշտանգումների վերաբերյալ գրառում:

Հիշեցնենք, որ երեկ կտրուկ վատացել էր Վարդանյանի ինքնազգացողությունը, իսկ դատի ժամանակ արված լուսանկարներում երևում էին խոշտանգումների հետքեր։ Ռուբեն Վարդանյանի դեմքին կային վերքեր և կապտուկներ: