Հենրիխ Մխիթարյանը հավակնում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

11 Մայիսի 2023, 12:00

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնող 4 ֆուտբոլիստների անունները, որոնց թվում է նաև Հենրիխ Մխիթարյանը:

Բացի հայ կիսապաշտպանից՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու հավակնորդներն են նաև «Ռեալ»-ի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն և «Ինտեր»-ի կիսապաշտպան Նիկոլո Բարելան։

Քվեարկությունն ընթանումէ  ՈՒԵՖԱ-ի կայքում: