Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա
30 Սեպտեմբերի 2023, 00:53
Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա, որտեղ նրան առաջարկել են կրկնակի բարձր աշխատավարձ։
FC Inter News-ի փոխանցմամբ՝ սաուդյան ակումբներից մեկը Հայաստանի հավաքականի նախկին ավագին առաջարկել է երկու տարվա պայմանագիր, տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով։
«Ինտերը» պատրաստ է մեկ տարով երկարաձգել համագործակցությունը 34-ամյա ֆուտբոլիստի հետ։ Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Մխիթարյանը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը մինչեւ 2026թ․ հունիս։
Մի քանի օր առաջ «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտնել էր, որ առաջիկայում կսկսեն բանակցությունները Մխիթարյանի գործակալի հետ։