«Ինտերի» նվերը՝ Հենրիխ Մխիթարյանին
11 Հոկտեմբերի 2024, 17:34
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սեպտեմբերի 18-ին իտալական ակումբում իր 100-րդ հանդիպումն է անցկացրել Չեմպիոնների լիգայի շրջանակում «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայացած խաղում։
Մխիթարյանն, ինչպես պատահում է նման դեպքերում, «Appiano Gentile»-ում մեծարվել է իտալական ակումբի կողմից։ Այս առթիվ նա ակումբից հոբելյանական խաղաշապիկ է ստացել։
35-ամյա հայ ֆուտբոլիստն իր նորամուտն «Ինտեր»-ում նշել է 2022 թվականի օգոստոսի 13-ին՝ «Լեչեի» հետ խաղում, որն ավարտվել է 2։1 հաշվով։