Հենրիխ Մխիթարյանը՝ Միլանի քաղաքապետարանում. լուսանկար

17 Մայիսի 2024, 19:35

Սպորտ

Իտալիայի չեմպիոն «Ինտեր»-ը հյուրընկալվել է Միլանի քաղաքապետարանում։ Միլանյան թիմի խաղացողները, մարզիչներն ու ղեկավարներն արժանացել են Սուրբ Ամբրոջիոյի անվան ոսկե մեդալների՝ քաղաքին մատուցած ծառայությունների համար։

Ընդունելությանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ, միլանյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: