Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել Gentleman Award-ում

11 Սեպտեմբերի 2025, 15:00

Սպորտ

«Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պարգևատրվել է իտալական «Gentleman Award» մրցանակաբաշխության 30-ամյակի ժամանակ։

Gentleman մրցանակաբաշխության՝ «Fair Play»-ին նվիրված հոբելյանական 30-րդ թողարկումը կայացել է «Տյուլյե» ռազմական դպրոցում: «Ինտեր»-ից մրցանակակիրներ են դարձել նաև ակումբի նախագահ Ջուզեպե Մարոտան, փոխնախագահ Խավիեր Զանետին, ֆուտբոլիստներ Լաուտարո Մարտինեսը, Կառլոս Աուգուստոն և Նիկոլո Բարելան:

«Ես երջանիկ եմ և հպարտ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին: Սա մեծ պատիվ է, և ես շատ շնորհակալ եմ: Այս մրցանակն արտացոլում է, թե ով եմ ես: Ես չեմ ձգտում այդպիսին լինել, դա պարզապես իմ պահվածքն է»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը: