Հենրիխ Մխիթարյանի նվերը՝ «Ինտեր»-ին

06 Օգոստոսի 2024, 11:00

Սպորտ

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թիմի՝ Միլանի «Ինտեր» ՖԱ-ի ֆուտբոլիստներին հոբելյանական չեմպիոնության պատվին հուշանվեր է նվիրել: Այս մասին գրում է sportball24.com-ը:

Մխիթարյանի խնդրանքով աշխատանքը կատարել է ֆրանսիացի հայտնի նկարիչ Ստեֆան Սիպրը, որը նախկինում ստեղծել է Հենրիխի նկարը նրա ծննդյան պատվին:

«Ինտեր»-ի ֆուտբոլիստներն իրենց սոցցանցերում շնորհակալություն են հայտնել Մխիթարյանին նվերի համար:

Նշենք, որ «Ինտեր»-ը շարունակում է նախապատրաստվել Ա Սերիայի նոր մրցաշրջանին, որը կմեկնարկի օգոստոսի 17-ին:

Հիմա եթերում