Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է Չեմպիոնների լիգայի եզրափակչին
27 Մայիսի 2025, 17:40
ՀՀ ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր» ՖԱ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր կարիերայի ավարտին ստացել է հնարավորություն, որին սպասում էր ողջ կյանքում: ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը պարզապես խաղ չէ, այլ ֆուտբոլային ճակատագիրը վերաշարադրելու հնարավորություն: 36 տարեկանում հայ ֆուտբոլիստը չի պատրաստվում բաց թողնել վերջին մեծ հնարավորությունը։
Մխիթարյանն արդեն մարզվում է ընդհանուր խմբում և լիովին պատրաստ կլինի ՊՍԺ-ի դեմ խաղին: Անհրաժեշտության դեպքում նա կկարողանա խաղալ նույնիսկ 120 րոպե։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչին մնացել է 4 օր: