Հենրիխ Մխիթարյանը սկսել է անհատական մարզումները

18 Նոյեմբերի 2025, 16:50

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն սկսել է անհատական մարզումները: 36-ամյա հայ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Նապոլի»-ի դեմ խաղում։

Սպասվում է, որ Մխիթարյանը կհասցնի վերականգնվել մինչև միլանյան դերբին, որը կկայանա նոյեմբերի 23-ին:

Ի սկզբանե նախատեսված էր, որ վերականգնման համար կպահանջվի 3-4 շաբաթ, և Մխիթարյանը տեղավորվում է ժամկետների մեջ։