Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո վերսկսել է մարզումները իտալական ակումբի ընդհանուր խմբում:
Ավելի վաղ Մխիթարյանը բաց էր թողել երկու հանդիպում։ Այսօր Իտալիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում «Ինտերը» կընդունի «Էմպոլիին»: