«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը ամանորյա միջոցառումներ է անցկացրել 1600 արցախցի երեխաների համար
08 Հունվարի 2024, 19:02
Heritage and Progress ռուս-հայկական մարդասիրական նախաձեռնությունների զարգացման և աջակցության հիմնադրամը հունվարի 4-ին և 5-ին ՀՀ Արարատի մարզի Մասիս և Արտաշատ քաղաքներում ամանորյա միջոցառումներ է անցկացրել 3-ից 10 տարեկան բռնի տեղահանված 1600 արցախցի երեխաների համար։
Այս քաղաքների ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այնտեղ բնակվում են ամենամեծ թվով ներգաղթյալները։
Երեխաների համար պատրաստվել են նվերներ, քաղցրավենիքներ և ինտերակտիվ շոու ծրագիր՝ Ձյունանուշի և սիրված մուլտհերոսների մասնակցությամբ, որոնք տոնական տրամադրություն են փոխանցել երեխաներին։
Հիմնադրամի թիմը հունվարի 13-ին կնշի Հին Նոր տարին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ապրող արցախցի երեխաների հետ։