Հերոսի մայրն ունի արդարացում նման քայլերի գնալու. Լիլիթ Սարգսյան

25 Մայիսի 2023, 10:50

Կարծիք

«Ուզում եմ, որ մեր հայրենակիցներն իրար շատ սիրեն: Եթե ցանկանում են պայքարել ինչ-որ բանի դեմ՝ միախմբվելը ամենակարևորն է», — Alpha News-ի Լոս Անջելեսի տաղավարում մեկնաբան Արթուր Սահակյանը հյուրընկալել է բլոգեր Լիլիթ Սարգսյանին:

Նրանք զրուցել են զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանավորման միջադեպի մասին: Լիլիթը պատմել է, որ Արցախի գոյամարտում կորցրել է իր քեռուն. հրամանատար Արտուշ Արզումանյանը կյանքը զոհել է իր զինվորներին փրկելիս: Լիլիթը տեսել է սգավոր իր մոր, տատիկի ապրումները. շատ լավ գիտի վիշտ ունեցող մարդկանց հոգեվիճակը: Այս ամենը հաշվի առնելով, նրա համոզմամբ, նախքան օրենքի վրա հենվելը՝ պետք է դիտարկել հանգամանքները.

«Յուրաքնաչյուր մայր ունակ է տարբեր քայլերի հանուն իր զավակի: Հատկապես հերոս զինվորի մայրն ունի արդարացում նման քայլերի գնալու. նա էմոցիոնալ դաշտում է գտնվում», — պնդել է Լիլիթը: