Հերթական շինծու գործը ցույց է տալիս, որ ուզում են Կարապետյանի կալանքը երկարացնել․ Ալեքսան Ալեքսանյան

14 Հոկտեմբերի 2025, 18:39

Քաղաքականություն

Եթե Սամվել Կարապետյանին այսօր ազատ չարձակեն, շաբաթվա ավարտին կունենանք մեծ հանրահավաք, և այնտեղից արդեն մեր խոսքը կուղղենք։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը։

«Անկախ ամեն ինչից, հույս ունենք, որ իրավական համակարգը կսթափվի և կգործի օրենքի տառին համապատասխան։ Հերթական շինծու գործը, որը փորձում են բերել դաշտ, ցույց է տալիս, որ ուզում են Սամվել Կարապետյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնել»,- նշել է Ալեքսանյանը։

Հիմա եթերում