Հերթական թղթի կտորը՝ ընտրություններից առաջ ժողովրդին զբաղեցնելու համար. Ռոբերտ Մարգարյան

16 Հունվարի 2026, 23:36

Քաղաքականություն

Սրանք հերթական թղթի կտորներն են, որոնք պետք է ծառայեն հաջորդ ընտրություններում ժողովրդին զբաղեցնելու համար։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը՝ խոսելով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության և վերջերս ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Վաշինգտոն այցի արդյունքների մասին։

«Այս նոր փաստաթղթերը գործնական արժեք չունեն և ծառայելու են միայն ներքին լսարանի համար»,- նշել է քաղաքագետը։

Ըստ Ռոբերտ Մարգարյանի՝ թեև փաստաթղթերում խոսվում է Հայաստանի ինքնիշխանության և այլ «լավ բաների» մասին, սակայն դրանց իրականացման մեխանիզմներն անորոշ են։ «Հայաստանի շահերի մասին 3-4 կետ է գրված, այն էլ՝ անորոշ։ Մինչդեռ մենք ունենք Բայրամովի և Ալիևի հայտարարությունները, որոնք շատ հստակ են իրենց պահանջներում, այդ թվում՝ «միջանցքի» հարցում»,- նշել է Մարգարյանը։

Նրա խոսքով՝ պատահական չէ, որ Արարատ Միրզոյանին Վաշինգտոն կանչեցին և փաստաթղթեր ստորագրվեցին հենց այն օրերին, երբ Իրանի շուրջ լարվածությունը հասել էր գագաթնակետին։ Ըստ նրա՝ սա կարող է լինել ավելի մեծ աշխարհաքաղաքական խաղի մաս, որտեղ Հայաստանի իշխանությունները փորձում են տեղավորվել նոր ձևավորվող աշխարհակարգում, որը, սակայն, դեռևս անորոշ է և պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի ելքով։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիմա եթերում