Հետագայում ցանկանում եմ պայքարել BMF-ի տիտղոսի համար. Արման Ծառուկյան

26 Մարտի 2024, 11:44

Սպորտ

Խառը մենամարտերի հայազգի մարզիկ Արման Ծառուկյանն ասել է, որ մտադիր չէ կանգ առնել իր քաշային կարգում չեմպիոնական տիտղոսը նվաճելու վրա։ Նա նշել է, որ ցանկանում է պայքարել BMF-ի գոտու համար, որը ներկայումս պատկանում է ամերիկացի Ջասթին Գետջեին։

«Թեթև քաշն իմ կատեգորիան է, և ապագայում ես ցանկանում եմ պայքարել BMF-ի տիտղոսի համար: Իմ ժամանակը եկել է, ես սրան եմ սպասել գրեթե հինգ տարի։ UFC-ում իմ առաջին մենամարտը Իսլամ Մախաչևի հետ պետք է լիներ, հիմա ես շատ մոտ եմ նրա հետ մենամարտելուն: Ես անհամբեր սպասում եմ Օլիվեյրայի հետ մենամարտին, իսկ դրանից հետո կխոսենք Իսլամի մասին»,- ասել է Ծառուկյանը YouTube-ի իր ալիքում։

Հիշեցնենք, որ Չարլզ Օլիվեյրան (34-9) և Արման Ծառուկյանը կմենամարտեն ապրիլի 13-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքի «T-Mobile Arena» մարզադաշտում։ Մենամարտի հաղթողն իրավունք կստանա տիտղոսի համար պայքարել UFC-ի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ (25-1):

Նշենք, որ Ծառուկյանն ունի 21 հաղթանակ և 3 պարտություն։

Հիմա եթերում