Հետաքրքիր է՝ Փաշինյանը լա՞վ է կարդացել Դավրիժեցու այս պատմությունը․ Նարեկ Կարապետյան
14 Փետրվարի 2026, 21:36
Այսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ։ Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Երեկ Նիկոլ Փաշինյանը, խոսելով եկեղեցու մասին, հիշել է 17-րդ դարը և այդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցուն: Ըստ նրա՝ այն ժամանակների հետ շատ նույնական բաներ կան։ Համաձայն եմ։ Դավրիժեցին գրել է ազգությամբ հայ ոմն Նիկոլ Թորոսովիչի մասին, ով դուրս էր եկել Հայ Առաքելական Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ, ցանկանում էր փոխել հայերի պատարագը լատինականի և պառակտում էր հայությունը ։ 150․000-անոց Լեհաստանի հայ համայնքը, նրան հավատալով, փոխեց պատարագի լեզուն և ընդամենը երկու սերունդ հետո համայնքը ձուլվեց ու վերացավ։ Պատմիչը Նիկոլ Թորոսովիչին կոչել է սեփական «ազգի դեմ դավեր նյութող»։ Հետաքրքիր է՝ Փաշինյանը լավ՞ է կարդացել Դավրիժեցու այս պատմությունը»։