Պյատիգորսկում բացված ցուցահանդեսում ներկայացված են հայ ականավոր գործիչների կիսանդրիները

15 Մարտի 2024, 17:54

Մշակույթ

Համառուսաստանյան երիտասարդական ֆորումի շրջանակներում Պյատիգորսկի պետական համալսարանում բացվել է «Ռուսական Փառքի ծառուղի» նախագծի ցուցահանդեսը՝ նվիրված Ռուսաստանի հերոսներին:

Նախագծի շրջանակներում հայտնի ռուս քանդակագործները ստեղծում են հերոսների կիսանդրիներ։ Ընդհանուր առմամբ, ներկայացված է 500 կիսանդրի, այդ թվում՝ հայ հայտնի հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների կիսանդրիները:

Ստեղծվել են նաև Հովհաննես Բաղրամյանի, Հովհաննես Այվազովսկու, Նելսոն Ստեփանյանի կիսանդրիները: