«Հեզբոլլահ»-ի կողմից սիրիացի լրագրողները հեռակառավարվող հրթիռի թիրախ են դարձել. Մարիա Գաբրիելյան

18 Մարտի 2025, 21:30

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը Alpha News-ի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ իրավիճակ է Սիրիայում։

«Սիրիայի և Լիբանանի սահմանային բախումների ժամանակ սիրիական բանակի 3 անդամ Հոմս քաղաքի արևմուտքում առևանգվել է, տարվել լիբանանյան տարածք և սպանվել։ Իրավիճակն ավելի լարվել է, երբ սահմանին տեղեկատվության հավաքմամբ զբաղվող լրագրողական խումբը թիրախ է դարձել «Հեզբոլլահ»-ի կողմից արձակված հեռակառավարվող հրթիռի։ Սիրիան սա միջազգային օրենքների հստակ խախտում է համարել, և նշել, որ բացահայտ խախտվել են աշխատանքի մեջ գտնվող լրագրողների իրավունքները։ Ավելի ուշ «Հեզբոլլահ»-ը թնդանոթով հարվածել է Հոմսի գավառական շրջանում գտնվող ջրամատակարարման կենտրոնին։

Սակայն ժամեր առաջ հայտնի է դարձել, որ Լիբանանի և Սիրիայի պաշտպանության նախարարները համաձայնության են եկել սահմանին կրակի դադարեցման շուրջ: Համաձայնագիրը նախատեսում է երկու կողմերի միջև համագործակցության ուժեղացում»,- նշել է պատգամավորը։