ՀՖՖ-ն հայտնել է, թե ով է Հայաստանի լավագույն մարզիչը

03 Հուլիսի 2023, 21:10

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022-2023թթ. մրցաշրջանի «Լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները: Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022-2023թթ. մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դիտրի Գունկոն:

Նա հավաքել է 86 միավոր: ՀՖՖ-ից հայտնում են, որ 67 միավորով երկրորդ հորիզոնականում է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: 24 միավորով երրորդ հորիզոնականում է «Ալաշկերտը» գլխավորող Վահե Գևորգյանը: