ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «Բաստիոնների» վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքներին

09 Դեկտեմբերի 2023, 14:55

Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մեղադրանքները, որոնք վերաբերում են Ֆրանսիայից զրահամեքենաներ մատակարարելուն։

«Յուրաքանչյուր երկիր իր ինքնիշխանության և իրավազորության սահմաններում կարող է այլ երկրների հետ համագործակցել տարբեր ոլորտերում՝ միտված անվտանգային և պաշտպանական կարողությունների զարգացմանը», — նշել են ԱԳՆ-ում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դատապարտում է ֆրանսիական զրահամեքենաները Հայաստան ուղարկելու որոշումը, և Փարիզին մեղադրել էր «տարածաշրջանը ռազմականացնելու» համար: