ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը

05 Հուլիսի 2025, 18:10

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Երևանը ճկուն մոտեցում է ցուցաբերում «Զանգեզուրի միջանցքին» հայտարարությանը։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն ասել է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն ինքնիշխանության, կապուղիների նկատմամբ ազգային իրավազորության հիման վրա։

«Հայաստանը եղել և մնում է շահագրգռված տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման և տնտեսական զարգացման մեջ: Այդ ըմբռնումով է, որ ՀՀ-ն հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ և դրան համահունչ առանձին գաղափարներով, լուծումներով, կառուցողական առաջարկներով։ Մեր կարծիքով, դրանք կարող են փոխշահավետ արդյունքներ ապահովել ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ ավելի լայն աշխարհագրությամբ հաղորդակցությունների ցանցի զարգացմամբ հետաքրքրված գործընկերների համար: Ինչպես նախկինում, այժմ ևս տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ՀՀ տեսլականը խարսխված է հիմնարար սկզբունքների՝ ինքնիշխանության, կապուղիների նկատմամբ ազգային իրավազորության վրա, և ինչպես հայտնի է, չի ենթադրում այլ տրամաբանություն։ Շահագրգիռ գործընկերների հետ քննարկումները շարունակվում են»,- ասել է նա։

Հիմա եթերում