ՀՀ ԱԳՆ-ն թվիթերյան գրառմամբ Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել առևանգված հայ զինծառայողներին

27 Մայիսի 2023, 19:25

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարությունը Twitter-ում գրառմամբ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել առևանգված հայ զինծառայողներին։

«ՀՀ զինված ուժերի երկու զինծառայողի ապօրինի առևանգումը Ադրբեջանի կողմից սեփական պարտավորություններից խուսափելու փորձ է։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակել նրանց և կատարել ստանձնած պարտավորությունը՝ ազատ արձակել բոլոր գերիներին՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և միջազգային գործընկերների և կառույցների կոչերի»,- նշված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ: