ՀՀ ԱԳՆ-ում Ռուսաստանի դեսպանին բողոքի հայտագիր են հանձնել

24 Հոկտեմբերի 2023, 20:20

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ հայտնել է, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին բողոքի հայտագիր են հանձնել՝ «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ։

ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է․

«2023թ. հոկտեմբերի 23-ին «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր»: