Այդ փաստի ուրացումն ազգադավ կեցվածք է և թշնամու քարոզչության արդյունք. Արցախի ԱԺ պատգամավորներ
13 Փետրվարի 2025, 19:43
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ հայտարարություն են տարածել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարության հետ կապված։
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ներքոգրյալ պատգամավորները դատապարտում են ՀՀ Ազգային ժողովի նախագահի արտահայտություններն Արցախի ժողովրդի նվաստացման փորձերի վերաբերյալ:
ՀՀ ԱԺ նախագահի նման մոտեցումն ու մտածելակերպը բացահայտում են ՀՀ իշխանությունների միտումը հայ ժողովրդիզանազան հատվածների մեջ պառակտում սերմանելու հարցում:
Արցախի համար ազգային-ազատագրական պայքարը, անկախ հանրապետության կայացումը, արյան ու քրտինքի գնով մինչևվերջին շունչը պայքարի արդյունքն է:
Այդ փաստի ուրացումն ազգադավ կեցվածք է և թշնամու քարոզչության արդյունք: Նման արտահայտությունները ոչ այլ ինչ են, քանսրբապղծություն հայրենիքի համար նահատակված հայորդիների հանդեպ:
Պատգամավորներ՝ Բաղունց Գագիկ, Գրիգորյան Արամ, Գալստյան Դավիթ, Մոսիյան Արթուր, Մելքումյան Դավիթ, Դանիելյան Աշոտ, Գրիգորյան Նելլի, Թովմասյան Արթուր, Ավանեսյան Էլեոնորա, Ավագյան Արեգ, Բաղրյան Իլիչ, Աղաբեկյան Էդուրարդ, Կասյան Վլադիմիր, Աթայան Կարինե, Հակոբյան Արմեն, Հարությունյան Վիգեն, Հարությունյան Արամ, Ղալայան Լեռնիկ, Հակոբյան Մետաքսե, Ստեփանյան Գեղամ, Բալայան Վահրամ, Սարգսյան Գոհար, Հովհաննիսյան Կարեն, Սարգսյան Դավիթ »,-ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արցախցի լրագրողին ասել էր՝ «մնայիք Ղարաբաղում, դուրս չգայիք այնտեղից»: