ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

28 Փետրվարի 2026, 15:57

Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։

Արտգործնախարարությունը Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը և, ըստ անհրաժեշտության, հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ։

Թեժ գծեր՝

Իրանում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +98 902 0059927: Վերջինի անհասանելի լինելու դեպքում՝ ԱԳՆ թեժ գիծ. +37455620111 (նաև WhatsApp)․

Իսրայելում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +972 58 607-0313 (նաև Whatsapp), +972585811144։