ԱԺ-ն հավանություն է տվել հայ-վրացական սահմանը նույնականացման քարտով հատելու նախագծին

23 Հունիսի 2023, 15:13

Քաղաքականություն

Հայաստանի Ազգային ժողովը հավանություն է տվել հայ-վրացական սահմանը անձը հաստատող էլեկտրոնային քարտերի միջոցով հատելու նախագծին։

Նշենք, որ այս տարվա հունվարի 12-ին Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները համաձայնագիր են ստորագրել վրաց-հայկական սահմանի պարզեցված հատման մասին։

Վրաստանում փաստաթուղթն ուժի մեջ է մտել հունվարի 27-ից։