ՀՀ դեսպանության Մշակույթի կենտրոնում մեկնարկում է հայոց պատմության դասընթաց
05 Նոյեմբերի 2023, 12:45
Մոսկվայում ՀՀ դեսպանությանը կից Վ. Գաբբեի ղեկավարած մշակութային կենտրոնում մեկնարկում է հայոց պատմության դասընթաց:
Դասընթացը ներառում է Հայաստանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, պատմական իրադարձությունների զարգացման ժամանակագրության վերաբերյալ աշխարհագրական էքսկուրս, Հայաստանի մշակույթին, լեզվին ծանոթանալը և պատմության աշխարհ սուզվելը յուրահատուկ ծրագրով, որը կօգնի վերագտնել պատմությունը և այլ կերպ նայել ժամանակակից աշխարհին:
Դասընթացներին կարող են մասնակցել ինչպես մեծահասակները, այնպես էլ 7 տարեկանից բարձր երեխաները՝ անվճար հիմունքներով: Դրանք կվարի պատմաբան և մշակութաբան Տիգրան Հարությունյանը։