ՀՀ դպրոցականները 4 ոսկե, 2 արծաթե և 15 բրոնզե մեդալ են նվաճել

19 Հունվարի 2026, 20:00

Կրթություն

ՀՀ դպրոցականները 4 ոսկե, 2 արծաթե և 15 բրոնզե մեդալ են նվաճել հունվարի 10-ից 15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Ժաուտիկովյան միջազգային 22-րդ օլիմպիադայում։

Օլիմպիադան անցկացվել է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից, որոնց մասնակցել են 16 երկրների 605 աշակերտներ, այդ թվում՝ 90 թիմեր և 41 անհատ մասնակիցներ։