ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է Ադրբեջանից նավթամքերթի երկրորդ խմբաքանակի ներմուծման մասին տեղեկությունը
08 Հունվարի 2026, 14:26
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է Ադրբեջանից նավթամթերքի երկրորդ խմբաքանակի ներմուծման մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը։
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։
Ադրբեջանական լրատվամիջոցները հունվարի 7-ին տեղեկություն էին տարածել, որ Բաքուն հունվարի 8-ին նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան:
Նշվել էր, որ այս անգամ նախատեսվում է փոխադրել 1000 տոննա A92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք և 1800 տոննա A95 տեսակի բենզին:
Նշենք, որ Ադրբեջանից Հայաստան առաջին անգամ նավթամթերք ներմուծվեց 2025 թվականի վերջին․ դեկտեմբերի 19-ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան ուղարկված ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց «Այրում» երկաթուղային կայարան։ Գնացքը բաղկացած էր 22 վագոնից՝ բեռնված 1218 տոննա քաշով A-95 տեսակի բենզինով։