ՀՀ գեղասահքի ֆեդերացիան հերքել Է Սոֆյա Տիտովայի տեղափոխությունը Հայաստան
28 Մայիսի 2024, 18:15
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան հերքել է ռուս գեղասահորդուհի Սոֆյա Տիտովայի մարզական քաղաքացիության փոփոխությունն ու Հայաստան տեղափոխությունը:
«Մեր Ֆեդերացիան նման տեղեկություն չունի Տիտովայի քաղաքացիության փոփոխության մասին։ Մենք ոչինչ չգիտենք այդ մասին», — Metaratings-ին ասել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ գեղասահորդուհին Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայից հեռացվել է: